Հայաստանում հոկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +20-22 աստիճան, երեկոյան՝ +15-17 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +12-17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12-16 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +13-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +13-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-17 աստիճանի, հովտային շրջաններում՝ +18-21 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-22 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +19-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +20-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +20-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +12-16, նախալեռնային շրջաններում՝ +16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
