
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 7-ին, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 7-ին, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հոկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28․5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.2°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.0°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։