Իրանի դեմ գործողություններում ԱՄՆ-ի 81 թռչող սարք է շարքից դուրս եկել – armeniatoday.am

Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի 81 թռչող սարք ոչնչացվել կամ շարքից դուրս է եկել, ասվում է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության (CRS) թարմացված զեկույցում։

«Ստորև ներկայացված է ինքնաթիռների կամ ուղղաթիռների տիպի 81 թռչող սարք, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք, առկա տվյալների համաձայն, կորսվել կամ վնասվել են փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների ընթացքում»,- նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ կորսված կամ վնասված 81 թռչող սարքերից 47-ն անօդաչու թռչող սարքեր են, 21-ը՝ մարտավարական ավիացիայի ինքնաթիռներ, ևս 13-ը՝ ուղղաթիռներ։

Դրանցից 54-ը ամբողջությամբ ոչնչացվել կամ անդառնալի մարտական կորուստ են ճանաչվել։ Եվս 27 թռչող սարք լուրջ վնասվել և ժամանակավորապես շարքից դուրս է բերվել՝ հետագայում վերանորոգելու նպատակով։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով տեղեկությունների գաղտնիությունը, շարունակվող ռազմական գործողությունները և տվյալների ստուգման դժվարությունները։

CRS-ի զեկույցի նախորդ տարբերակում նշվում էր Իրանի դեմ գործողությունների ընթացքում շարքից դուրս եկած 42 թռչող սարքի մասին։

Leave a Comment