Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Իլ-դը-Ֆրանսի Առևտրաարդյունաբերական պալատի (CCI Paris Île-de-France) նախագահ Դոմինիկ Ռեստինոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման նոր շուկաներ գտնելու և ֆրանսիական ներդրումները Հայաստան խթանելու հնարավորությունները։