
Paramount Skydance-ը ձեռք է բերել Warner Bros Discovery-ն՝ շուրջ 110 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում։ Միաձուլումը համարվում է Հոլիվուդի և համաշխարհային մեդիաարդյունաբերության խոշորագույն գործարքներից մեկը։
Գործարքի արդյունքում մեկ կառույցի ներքո կհայտնվեն HBO-ն, Warner Bros.-ը, CNN-ը, CBS-ը, Nickelodeon-ը, Showtime-ը, Comedy Central-ը, DC Studios-ը և Food Network-ը։ Paramount-ը նաև կստանա մի շարք հայտնի ֆրանշիզների իրավունքներ, այդ թվում՝ «Հարի Փոթերի», «Գահերի խաղի» և «Մատանիների տիրակալի»։
Միավորված ընկերությունը կվերանվանվի Skydance Corporation։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Էլիսոնը գործարքն անվանել է «պատմական»՝ ընդգծելով, որ նպատակն է ստեղծել ավելի մրցունակ մեդիա և ժամանցային հսկա։
Միաժամանակ, փորձագետները մտահոգություն են հայտնում հնարավոր ծախսերի կրճատումների և պարտքային բեռի վերաբերյալ։ Նրանց գնահատմամբ՝ նորաստեղծ ընկերությունը ստիպված կլինի կրճատել ծախսերն ու մեծացնել շահութաբերությունը՝ պարտավորությունները կառավարելու համար։