Օմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրը


Միջազգային


Օմանը դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը միացել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) բաժնետերերի կազմին։


Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Ղազախստանում՝ Օմանի սուլթանի պետական այցի շրջանակում։ Արարողությունը տեղի է ունեցել Օմանի սուլթան Հայսամ բեն Թարիքի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ներկայությամբ։


Եվրասիական զարգացման բանկում ակնկալում են, որ այս քայլը կնպաստի Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի միջև կապերի ամրապնդմանը և ճանապարհ կբացի համատեղ ենթակառուցվածքային խոշոր նախագծերում արաբական ներդրումների ներգրավման համար։


Leave a Comment