Ռուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»


Միջազգային


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին հնարավոր չէ միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։


«Կարելի է միայն ասել, որ այս պահին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես գիտեք, օրակարգում չկա։ Դրա համար անհրաժեշտ է կոնսենսուսի և միաձայնության հասնելու գործընթաց», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

Ռուբիոն նշել է, որ այժմ ԱՄՆ-ը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը վերջ դնելու վրա։


«Մարդկային կորուստների մասշտաբները ափսոսանք են առաջացնում։ Մենք հստակ հայտարարել ենք, որ կարող ենք որոշակի դեր ունենալ այս պատերազմը դադարեցնելու գործում և ցանկանում ենք կառուցողական դեր խաղալ։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը և տեսնում ենք, որ այն այժմ այդ ուղղությամբ չի զարգանում», – նշել է Ռուբիոն։


Leave a Comment