Ջո Բայդենի նախագահության օրոք ՀԴԲ-ն հետևել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ և որդու ճանապարհորդություններին, երեքշաբթի օրը հաղորդել է New York Post-ը։
«ՀԴԲ-ն հետևել է Մելանյա և Բարոն Թրամփի ճանապարհորդություններին, ինչպես նաև գաղտնալսել է Սպիտակ տան ապագա աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի բջջային հեռախոսը», — ասվում է զեկույցում։
Այն ընդգծում է, որ Թրամփներին հետևում են խուզարկություն անցկացնելու լավագույն ժամանակը որոշելու համար, որը, ի վերջո, տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Սակայն Ուայլսի հեռախոսը գաղտնալսվել է ավելի ուշ՝ Թրամփի փաստաբանների հետ նրա կապերը ստուգելու համար, նշվում է զեկույցում՝ հղում անելով վարչակազմի փաստաթղթերին։
Գաղտնի գործողությունը կոչվել է «Պլազմային արձագանք»։
«Այն ժամանակվա գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը թույլատրել է գաղտնալսումը Քրիստոֆեր Ռեյի առաջարկությամբ, որն այն ժամանակ ՀԴԲ տնօրենն էր և 2022 թվականի մայիսին նամակ էր ուղարկել Գարլանդին՝ զգուշացնելով, որ հետաքննությանը կարող են ներգրավվել 45-րդ նախագահի (Թրամփի — խմբ.) բարձրաստիճան պաշտոնյաներ», — ասվում է հայտարարության մեջ։