
«Խաղաղությունը կապ ունի ինքնսապնության նոր ալիքի հետ»,- Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ։ Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն՝ ինքը լրացուցիչ մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր, որ քնի կարող է գան և իրեն սպանեն, հիմա, քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան որոշակիորեն պակասել է»,- պարզաբանել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԽ նիստում քննարկվել է ծառայության բովանդակությունը խաղաղության միջավայրին ավելի համապատասխանեցնելու հարցը։