Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-9-ը կայցելի Թուրքմենստան՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների հանդիպմանը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի նախագահությամբ տեղի կունենա երկու խոշոր բարձր մակարդակի միջոցառում՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովը», – լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա հստակեցրել է, որ միջոցառումներն անցկացվելու են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին գտնվող հանգստավայրային համալիրում, որը տեղակայված է Թուրքմենբաշի քաղաքի մերձակայքում։
Ուշակովը նաև նշել է, որ ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը գագաթնաժողովին։
Բացի այդ, մասնակցելու է նաև Իրանի նախագահը։
«ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը Պուտինը կարող է՝ ղեկավարների խնդրանքով, տեղեկատվություն ներկայացնել Ուկրաինայի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է նա։
