Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան. Ուշակով

Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան. Ուշակով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի վերաբերյալ դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Տեղեկություն կար՝ և դա լավ հայտնի է, որ Փաշինյանը նախատեսում է մեկնել Մոսկվա կամ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար։ Սակայն դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և, անկեղծ ասած, այդ թեմայով առայժմ նույնիսկ դիվանագիտական ​​շփումներ չեն եղել»,- ասել է նա լրագրողների համար անցկացված ճեպազրույցում։

Ուշակովը նա նշել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ, թեև միջոցառումների շրջանակում շփումը չի կարելի բացառել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment