
Արդյո՞ք դիտարկվում է Բաքվում պահվող հայ գերիների հետ ադրբեջանցի զինծառայողի փոխանակման հարցը․ Ctrl Z-ի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Դրանք տարբեր թեմաներ են։ Նախկինում էլ այսպիսի դեպքեր եղել են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել- դառնալու պրոցեսները բոլոր դեպքերից անջատ ենք նայելու։ Հիմա մենք իրենց ասենք՝ մեր գերիներից տվեք, որ այս զինվորին տա՞նք, վաղն էլ կարա մեզնից զինվոր անցնի, բա մե՞նք ում ենք տալու»։