Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի. ՌԴ ԱԳՆ

Երևանը փորձում է պատասխանատվությունը բարդել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են հայկական ներկայիս քաղաքական մտածելակերպի ուշագրավ առանձնահատկության շրջանակում», – նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների պատասխանատվությունը բարդել արտաքին դերակատարների վրա։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment