ԵԽԽՎ-ն լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա․ Արամ Վարդևանյան

6 Հոկտեմբերի, 2026

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների մասին խոսվում է, սակայն այդ բոլոր հարցերի հասցեատերը մեկ ուժ և մեկ մարդ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ պատգամավորները, կարծես, տեղեկացված չեն, որ Հայաստանի իշխանություններից հենց Նիկոլ Փաշինյանն է ամենաշատը շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարդևանյանն անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իշխանությունների գործողություններին՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն դրանք գնահատել է որպես ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունեցող երևույթ։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ձեր կողմից կատարվածը որակել է որպես երևույթ, որը ազդում է ընտրության արդյունքի վրա։ Ինքը լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա»,- նշել է նա։

Leave a Comment