Նյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել


Միջազգային


ԱՄՆ Նյու Յորք նահանգն արտակարգ դրություն է հայտարարել կարմրուկի բռնկման պատճառով, քանի որ հիվանդության գրանցված դեպքերի թիվը շարունակում է աճել։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝  Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ ժամանակավորապես ընդլայնում է բուժաշխատողների կողմից կարմրուկի, խոզուկի, կարմրախտի դեմ պատվաստումների իրականացումը։

«Ոչ ոք չպետք է մահանա պատվաստանյութերի միջոցով կանխարգելվող հիվանդություններից»,- ասել է Հոչուլը՝ հավելելով, որ Նյու Յորքում այս տարի՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 108 նոր դեպք։

Հոչուլը նաև նշել է, որ գյուղական վայրերում, որտեղ պատվաստանյութերի պակաս կա, գրանցվել է 92 նոր դեպք։

Փենսիլվանիա նահանգի պաշտոնյաները հայտարարել են, որ այս տարի նահանգում կարմրուկի դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, ինչը վերջին երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում գրանցված ամենամեծ բռնկումն է։ Դեպքեր գրանցվել են նաև Տեխասում, Յոտայում,Օհայոյում և Հարավային Կարոլինայում։

Առողջապահության ոլորտի մասնագետները բռնկումը բացատրում են պատվաստումների 95% նվազմամբ։

ԱՄՆ-ում կարմրուկի  տարածումը վերացվել էր մինչև 2000 թվականը, իսկ վերջին բռնկումը՝ ավելի քան 1000 դեպքով, տեղի էր ունեցել Նյու Յորքում 1990-ականների սկզբին։


Leave a Comment