Շառլ Ազնավուրի «Երկու կիթառ» երգի թաքնված նրբությունները՝ Նաիրա Մանուչարյանի մեկնաբանությամբ. «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։

Շառլ Ազնավուրի երգերը կատարվել ու կատարվում են ամբողջ աշխարհում, և այս առումով Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ։ Ազնավուրի երգացանկից շատ ստեղծագործություններ շարունակում են հնչել Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որոնցից է «Երկու կիթառ»-ը («Les Deux Guitares»)։ Առաջին հայացքից ուրախ այս երգի թաքնված նրբությունների մասին պատմում է երգչուհի Նաիրա Մանուչարյանը:

Leave a Comment