Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

6 Հոկտեմբերի, 2026

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, այսօր տեղեկություններ տարածվեց, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում,  տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեց, որ ուսուցչուհին զղջացել է կատարածի համար:

Leave a Comment