Կարիերայի աճը սկսվում է առաջին աշխատանքային օրից, բայց միշտ չէ, որ այդ օրը հնարավոր է պատկերացնել՝ ուր կարող է հասցնել սկսված ճանապարհը։ Կիմ Մարտիրոսյանի համար այդ ճանապարհը սկսվել է 5 տարի առաջ՝ վաճառողի պաշտոնից, իսկ այսօր նա շարունակում է այն արդեն որպես մենեջեր։
Հինգ տարիների ընթացքում Կիմ Մարտիրոսյանը անցել է մասնագիտական զարգացման մի քանի կարևոր փուլ՝ վաճառողից դառնալով մենեջերի օգնական, ապա՝ մենեջեր։ Յուրաքանչյուր նոր փուլ իր հետ բերել է նոր պարտականություններ, ավելի մեծ պատասխանատվություն և մասնագիտական աճի նոր հնարավորություններ։
5-ամյակի առիթով կազմակերպվել է հատուկ հարցազրույց, որի ընթացքում Կիմ Մարտիրոսյանը վերադարձել է իր առաջին աշխատանքային օրվան, պատմել անցած ճանապարհի, ամենադժվար ու ամենահիշարժան պահերի, թիմի դերի և այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել իր հետ այս տարիների ընթացքում։
Հարցազրույցն ունեցել է նաև անակնկալ ավարտ։ Պրն․ Մարտիրոսյանը նախապես չի իմացել, որ այն կազմակերպվել է իր աշխատանքային 5-ամյակը նշելու համար։ Զրույցի ավարտին թիմը շնորհակալություն է հայտնել նրան տարիների աշխատանքի, նվիրվածության և միասին անցած ճանապարհի համար՝ կազմակերպության կողմից հանձնելով հատուկ նվեր։
Այս պատմությունը նաև հիշեցում է, որ յուրաքանչյուր մասնագիտական մեծ ճանապարհ սկսվում է առաջին փոքր քայլից, իսկ տարիների ընթացքում կուտակված փորձը, պատասխանատվությունն ու շարունակական զարգացումը կարող են բացել նոր հնարավորություններ։
5 տարի, սակայն 1 շարունակվող ճանապարհ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: