ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ինքը պարգևավճար է ստացել, այն էլ՝ իր կամքին հակառակ։
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե իմ մեկուկես ամսվա գործունեության տվյալ պահին հատկապես ինչն ա դուր եկել Ռուբեն Ռուբինյանին, որ նա որոշել ա ինձ պարգևատրել, այն էլ օրենքը խախտելով, իմ կամքին հակառակ»,- ասել է նա:
Ըստ Ղազարյանի. «Փաստորեն ստացվում ա, որ էս ինչ որ ներկայացվում ա, սա ընդամենը մակերեսն ա: Տարբերչն ասում ա. «Ղազարյան ջան, գազ տու, տղամարդու ջեբն էլ պիտի փող ըլնի»: Վեց տարի ա՝ ես Նիկոլ Փաշինյանի դեմ գիշեր ու ցերեկ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող ա տվել, էդ էլ Ռուբեն Ռուբինյանն ա: Նորից եմ կրկնում՝ իմ կամքին հակառակ»,- ասել է նա:
