
Արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Սամվել Կարապետյանին արված առաջարկին, ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանն ասաց. «Սամվել Կարապետյանը Հայոց լեզվի ու մի շարք այլ կրթական, ուսումնական ծրագրերի հովանավորմամբ է հայտնի, ուստի նրա հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն անելը պատեհ չէ, նա ոչ թե շարադրություն գրող է, այլ պատմություն գրող է»: