«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների ծառայողական քննություն կլինի. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին ծառայողական քննության կենթարկեն, հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորների ծեծկռտուքի միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։

«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»,- նախազգուշացրել է Ռուբինյանը։

Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Պատգամավորները հարվածներ էին հասցրել միմյանց նիստերի դահլիճում, որից հետո բախումը շարունակվել է միջանցքում։

ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վեճին նախորդել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը, որի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։

Leave a Comment