Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան



Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։



«Խուլիգանության մեղադրանք էր՝ 297-րդ հոդվածով, որը մյուս գործերին զուգահեռ քննվում էր։ Այդ մեղադրանքով արդարացվեց պարոն Ղուկասյանը։ Մյուս գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում: Կարծում եմ, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, եթե ոչ, ուրեմն արդարացման դատավճիռը կմտնի ուժի մեջ»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։


Փաստաբանը նշել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment