ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում է ՊՆ լրատվականը։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment