
Այս պահին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն օրակարգում չկա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ռեյկյավիկում Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդյուր Կատրին Գունարսդոուտիրի հետ համատեղ
ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնն այս պահին կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների ավարտի վրա։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական դեր ունենալ հակամարտության կարգավորման գործում։