Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի պահանջը. Tasnim

Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի իմպիչմենթի պահանջը. Tasnim

Իրանի խորհրդարանում գրանցվել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկության պահանջը, սակայն այն դեռ չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։ Այս մասին, ըստ Tasnim-ի, հայտնել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը, ենթադրաբար, գրանցել է պատգամավորներից մեկը։

Ռաշիդին նաև հայտնել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված Մեհրդադ Ախլաղիի նկատմամբ վստահության քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի հոկտեմբերի 18-ին։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment