«Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»․ Հեքման

«Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»․ Հեքման

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նպաստում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում ընթացող համաժողովում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ Գերլինդ Հեքմանը։

«Տասնամյակներ շարունակ հակամարտությունը ձևավորել է տարածաշրջանի քաղաքական և տնտեսական իրողությունները, և այժմ այդ պատկերը սկսում է փոխվել»,- նշել է նա։

Հեքմանը նաև ասել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները բնութագրել է որպես պատմական քայլ։

Leave a Comment