ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանն ապօրինի հատելուն և ՀՀ-ում կատարած հանցագործությանը։
«Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, քանի որ հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել»,- ասել է նա։ Ըստ Ռուբինյանի՝ գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ։
