«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ձևավորմանը և աշխատանքներին


Քաղաքականություն


«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում Եկեղեցու հարցի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի թվի սահմանման քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվի հանձնաժողովում։ Այս մասին հայտնեցին ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ Աննա Գրիգորյանը և Նարեկ Կարապետյանը։

«Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու ոչ միայն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ համարելով այն հակասահմանադրական, այլև այսօր քննիչ հանձնաժողովի անդամենրի թիվը սահմանելու հարցի քննարկմանը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

 «Ուժեղ հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նույնպես օրակարգի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ խմբակցությունը րւ ընդգրկվի հանձնաժողովում և չի մասնակցի քվեարկությանը։


Leave a Comment