ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպերին՝ նշելով, որ վատ է գնահատում տեղի ունեցածը։
«Բայց դա հետևանք է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում, և դրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի՝ հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության ցածր մակարդակով, և դա արտահայտվում է նիստերի դահլիճում»,- ասել է նա։
