ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի ընդդիմությանը մեղադրել է դավաճանության մեջ։
«ԵԽԽՎ-ն ընտրությունների վերաբերյալ իր զեկույցի մեջ սևով սպիտակի վրա գրել է հետևյալը. «Նկատվել է օտարերկրյա ուժերի կողմից տնտեսական միջոցների և անվտանգային սպառնալիքների կիրառում, որպեսզի ձայներ ապահովեն ընդդիմության համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ժողովուրդ ջան, ձեզ մեղադրել են դավաճանության մեջ, ասել են՝ ձեզ օտարերկրյա ուժերը ձեզ համար, ձեր խաթր ՀՀ դեմ կիրառել են տնտեսական պատժամիջոցներ ու անվտանգային սպառնալիքներ, որ դուք ընտրվեք»,- ասել է նա։
Ռուբինյանը հարցրել է՝ ընդդիմությունը չի ուզում արդյոք քննել այդ հարցը, նաև՝ ԱԺ ամբիոնից հերքել ԵԽԽՎ մեղադրանքները։
