Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ենթարկվել են հարձակման. կան վիրավորներ


Միջազգային


Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Նաջրան և Ջիզան քաղաքների միջազգային օդանավակայանները հարձակումների հետևանքով վնասվել են:

Այս մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը X սոցիալական ցանցում։

«Ջիզանի Աբդալլահ բեն Աբդելազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանը և Նաջրանի միջազգային օդանավակայանը ենթարկվել են հարձակումների, ինչի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Պատճառվել է նաև գույքային վնաս», — նշել է վարչությունը։

Վարչության տեղեկություններով՝ թագավորության իշխանությունները դեռևս հաշվարկում են պատճառված վնասի ամբողջական չափը։


Leave a Comment