
Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել արտառոց դեպք։ Տվյալ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։
Shamshyan.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցել է, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։ Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց, լվացրել և վերադարձրել դասարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: