
«Ադրբեջանական կողմը մի քանի օր առաջ տեղյակ է պահել, ոչ մեկը գյուղացիներին չի զգուշացրել, որ ադրբեջանցի զինվորը զինված այդ տարածաշրջանում է։ Որոնողական աշխատանքներ չեն կատարվել։ Այդ համայնքում ԱԱԾ-ն չի՞ կարող որոնողական աշխատանքներ անել, ժողովրդին զգուշացնել, անվտանգային համակարգը, տեղային անվտանգությունը աշխատեցնել, ի՞նչ են արել այդ քանի օրը, չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է հայ կինը մտներ իր տուն, այնտեղ տեսներ ադրբեջանցուն։ Ամեն ինչին մատների արանքով են նայում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն օրակարգը շեղելու համար է։ «Մի ադրբեջանցի է եկել, պետությունը չի կարողացել մեկի հարցը լուծել, ինչպես են հազարների հարցը կարողանալու լուծել, երբ այդ երկրում հակահայկական քարոզ է գնում՝ դպրոցից, մանկապարտեզից սկսած»,- շարունակեց Կարապետյանը։