ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարաարությանը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական քարոզարշավով է զբաղված։
«Սուրեն Պապիկյանը չի եկել քարոզարշավի, շատ մի երազեք։ Էդ դուք պետք է գայիք Ստեփանավան շաբաթ օրը, չեկաք»,- ասել է նա՝ հարցնելով,- «Էդ ո՞րդ եք տեսել պաշտպանության նախարարին քարոզարշավ անելուց։ Եկե՞լ է էդ մարդը։ Ստեղից սուտ խոսելու համար մեկ եք։ Գոնե ամաչեք, սուտ մի խոսեք»։
