Ձեր ուժին են թելադրություն տալիս ու պոպուի պես գրում եք. Ռուբինյանը՝ Կարապետյանին

Ձեր ուժին են թելադրություն տալիս ու պոպուի պես գրում եք. Ռուբինյանը՝ Կարապետյանին

ԱԺ դահլիճում կրքերը լարվեցին, երբ ամբիոնից ելույթ էր ունենում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Շարադրության հետ կապված… ձեզ հետ ի՞նչ շարադրություն գրենք։ Դուք սաղ կյանքը թուրքերեն շարադրություն եք գրել»,- ասել է Կարապետյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ավելի վաղ արած առաջարկին։

Ռուբինյանն արձագանքեց՝ ասելով, որ Կարապետյանն անպատասխանատու հայտարարություններ է անում. «Ձեր քաղաքական ուժին են, որ արտաքին ուժերը շարադրություն էլ չի, թելադրություն են տալիս, ու դուք գրում եք՝ խելոք պուպուի պես գրում եք։ Չխառնեք ստեղ ոչ մի բան»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment