
Այսօր ԱԺ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատները հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյայի քննիչ հանձանժողովի զեկույցը։
Ավելի վաղ հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրել էր․ «Հայ հասարակությունը պարտավո՛ր է իմանալ անվտանգային այս աղետի իրական պատճառները։ Ինչպե՞ս և ո՞ւմ որոշումներով հաղթանակած պետությունը վերածվեց սեփական ճակատագրի անորոշությանը սպասող հանրույթի, ովքե՞ր են այս ողբերգության քաղաքական ու ռազմական կոնկրետ պատասխանատուները, և ինչո՞ւ է իրական խաղաղության փոխարեն հանրությանը հրամցվում պատրանք, մինչդեռ սահմանին կանգնած է նոր ագրեսիայի անդադար սպառնալիքը»։