Հութիները հերքում են կառավարական ուժերի հաջողության մասին լուրերը

Եմենի հութիները լիովին շրջափակել են Թաիզ նահանգի վարչական կենտրոնը եւ հաջողությամբ վերահսկում են երկրի ռազմավարական նշանակություն ունեցող արեւմտյան ափի երկայնքով նախկինում գրաված բոլոր դիրքերը, հայտարարել է հութիների բանակային ստորաբաժանումների հրամանատարությունը ՝ հերքելով սաուդյան կողմի իրենց նահանջի մասին հաղորդումները, հայտնում է իրանական «Իռնա» գործակալությունը։

Հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիան ասել է, որ Ռաս էլ-Արա եւ Աս-Սուկիա շրջաններում իրականացված մի շարք հակագրոհների եւ հաջող հարձակողական գործողությունների արդյունքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերը «աննախադեպ» կորուստներ են կրել. ավելի քան 200 զինծառայող սպանվել կամ վիրավորվել է։

Տես նաեւ՝ Եմենի կառավարական ուժերը գրավել են Բաբ էլ-Մանդեբը, հութիները հարվածել են Էր-Ռիադին

Leave a Comment