ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի վրա․ զոհ և վիրավորներ կան

ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի վրա․ զոհ և վիրավորներ կան


 

1lurer. Մոսկվայի իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին:


 


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ գիշերը Մոսկվայի ուղղությամբ 650 անօդաչու թռչող սարք է արձակվել, դրանցից 105-ը ոչնչացվել է քաղաքի մատույցներում:


 


Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 20-ամյա երիտասարդ, ևս վեցը` վիրավորվել։


 


Վնասվել են նաև Իստրայի, Դոմոդեդովոյի և մի քանի այլ քաղաքների մասնավոր տներ։


 


Astra-ն հաղորդում է, որ հարված է հասցվել Մոսկվայի մարզի ամենամեծ նավթամբարին:


 


 

















Կարդացել են
1 անգամ

Leave a Comment