
«Չգիտեմ՝ կռիվն ինչից ա սկսվել, ես ուղղակի տեսել եմ, որ Ղալումյանը շատ արագ դեպի մեր շարքերին ա մոտենում, փորձել եմ նստեցնել իր տեղը։ Շատ հարգալից ձևով ասել եմ՝ գնացեք, ձեր տեղը նստեք»,- մեկնաբանելով, թե ԱԺ-ում ինչից սկսվեց այսօրվա վեճը, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա սադրանք էր ՔՊ-ի կողմից, պատասխանեց․ «Նրանց սադրանքը դա եկեղեցու թեման ներս բերելն է, երբ մեր սահմանն անխոչընդոտ զենքով հատել ա մի թուրք ահաբեկիչ»։