Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը


Միջազգային


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը և երկու երկրների միջև բեռնափոխադրումների ընդլայնումը։

Հարցերը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ժամանակ։

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցությունը։

Առանձին ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության զարգացման և անցակետերի աշխատանքի կատարելագործման միջոցառումներին։

Մուստաֆաևը և Օվերչուկը քննարկել են նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի համար գործնական հետաքրքրություն ներկայացնող, փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։


Leave a Comment