«Արի ստեղ, արի տեսնեմ՝ ինչ ես ասում». իրավիճակը կրկին լարվեց ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Արի ստեղ, արի տեսնեմ՝ ինչ ես ասում». իրավիճակը կրկին լարվեց

ՔՊ-ական Տարոն Չախոյանի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու» թեմայով ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում կրկին լարվեց: «Քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր ապօրինությունները, որ տասնյակ տարիներ տեղի են ունեցել եկեղեցում՝ այն անձի գլխավորությամբ, որին անվանում եք վեհափառ, որը կուսակրոնության ուխտ է տվել ու դրժել է, որն ունի զավակ»,- ասաց ՔՊ-ականը: Դահլիճում իրարանցում սկսվեց, ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին:

Իրավիճակն՝ ԱԺ-ում

Leave a Comment