
«Շնորհակալություն կոմպլիմենտի համար, բայց իմ հայերենն իդեալական չէ. մեկումեջ սխալներ եմ անում, արտասանության խնդիրներ ունեմ, «ռ» տառը չեմ կարողանում ասել»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ դիմելով Ռուբինյանին, Գրիգորյանն ասել էր. «Ձեր հայերենն էլ որ իդեալական ա, դրա օգուտը ո՞րն ա, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախ ա հանձնվել, ադրբեջանցին սուսուփուս գալիս, մեր հայրենակցին ա վնասում. ձեր հայերենի գերազանց իմացությունն ո՞ւմ ա պետք էստեղ»: