Սյունիքի ՌՈ ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել զինծառայողների մահվան դեպքերից հետո․ ԶԼՄ

Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթը հնարավոր կադրային փոփոխությունները կապում է մարզի զորամասերում զինծառայողների մահվան դեպքերի հետ։
Թերթի տվյալներով՝ քննարկվում է նաև Ռազմական ոստիկանության այլ պաշտոնյաների պաշտոններից ազատելու հարցը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին դեպքերից հետո իրականացված ուսումնասիրություններով նրանց աշխատանքում թերացումներ են հայտնաբերվել։

Հնարավոր կադրային փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվել են Սյունիքում անվտանգության հետ կապված խնդիրների ֆոնին։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին, Հայաստանի սահմանն ապօրինի հատելով, հասել էր Սիսիանի համայնքի Շաքի գյուղ և զինված հարձակում էր գործել ընտանիքի վրա։

Նա մուտք էր գործել տուն և կրակել մոր վրա երկու երեխաների ներկայությամբ։ Երկու երեխաներն էլ վնասվածքներ են ստացել։

Leave a Comment