«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ երկաթ) Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատվել է կալանքից, տեղեկացրել են նրա ֆեյսբուքյան էջում։
2024 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի դատարանը Մինասյանին մեղավոր էր ճանաչել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու հոդվածներով և դատապարտել երկու տարվա ազատազրկման։
Դատարանը, սակայն, որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան։
Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։ Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականին վերացրել էր պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը, ինչից հետո Մինասյանը կալանավորվել էր։
2025-ի դեկտեմբերին ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Մինասյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց հետ կալանավորումն անհամատեղելի է։
