Ռուբիոն և Բայրամովը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը

Ռուբիոն և Բայրամովը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը


 

Ազատություն. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է պաշտոնական Բաքուն։


 


Բայրամովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է «Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»։


 


Ըստ ադրբեջանական կողմի՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։


 


2025-ի օգոստոսի 8-ին՝ Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրան հաջորդած ամիսներին հայտարարում են, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:


 


Բաքուն, սակայն, չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ պահանջելով փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում:


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment