Սպասվում է անձրև և ամպրոպ․ առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Leave a Comment