Մանկական ձեռք

Մանկական ձեռք

06.10.2026 | 00:00

Սիրելի Տեր, մենք Քո փեշն ենք բռնել:

Այո՛, ամո՛ւր կառչեք ինձնից: Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք` ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը. ճանաչել քեզ ապավինող մանկան վստահությունը:

Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ Սեր չի արթնացնի` մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն: Հապա պատկերացրեք` ինչ կարող է զգալ Իմ սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք. կառչեք Ինձնից` Իմ սերն ու պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:

Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը:

Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար:

Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ: Իմացեք, որ այդ անկարելի է:

Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել:

Այս բանում ոչ մի տարակույս մի’ ունեցեք, վստա՛հ եղեք: Չկա՛ այնպիսի հրաշք, որ Ես չկարողանամ կատարել, չկա՛ մի այնպիսի իրադրություն, որ Ես չկարողանամ պարզել:

Չկա՛ որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին:

Մեկնաբանություններ

Leave a Comment