ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը, միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Նա ներկայացրել է նաև միգրացիոն հոսքերի վերահսկման ուղղությամբ Հայաստանի փորձը՝ մասնավորապես անդրադառնալով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։