Անկարայից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդանավում պայթուցիկի առկայության մասին գրություն հայտնաբերելուց հետո: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Հասան Շըլդաքը:
AJet 4180 չվերթը Անկարայից մեկնել է տեղական ժամանակով ժամը 19:00-ին և Շանլիուրֆայում վայրէջք կատարել ժամը 20:05-ին։
«Ինքնաթիռում պայթուցիկ նյութերի մասին գրություն է հայտնաբերվել, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Շանլիուրֆայի օդանավակայանում», — սոցիալական ցանցերում գրել է նահանգապետ Հասան Շիլդակը։
Վայրէջքից հետո ուղևորներն ու անձնակազմի անդամները անվտանգ կտարհանվեն ինքնաթիռից։ Անվտանգության աշխատակիցները այնուհետև կստուգեն պայթուցիկ նյութերի առկայությունը։
Ինքնաթիռում կա 136 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։
Իշխանություններն ընդգծել են, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղևորների և անձնակազմի անվտանգ տարհանումն ապահովելու համար։