Ջիլում տան հրդեհից հետո տղամարդու մարմին է հայտնաբերվել․ ԶԼՄ – armeniatoday.am

Գեղարքունիքի մարզի Ջիլ բնակավայրում հրշեջ-փրկարարները տան ներսում հայտնաբերել են տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։30-ի սահմաններում։ Փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

Կայքը հավելել է, որ դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Leave a Comment